Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 36-ամյա Արթուր Կ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Արթուրը 2005 թվականի հունվարի 25-ից Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Կալինինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվումէր: Նրան մեղադրանք է առաջադրված ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցանք` կողոպուտ կատարալեու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: