Փրկարարները երեկ 12 փակված դուռ են բացել

Երեկ հրշեջ-փրկարարների օրն անցել է փակված դռներ բացելով: Ինչպես տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, մայիսի 11-ին  11 դեպք է եղել, իսկ մայիսի 12-ի գիշերը` ևս մեկը:

Այսպիսով` մայիսի 12-ին, ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 18ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին ներսում քնած էր:

***

Մայիսի 11-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի Մարգարի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է բնակիչները մնացել են դրսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում (1.5 տ.). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի գրասենյակի մուտքի դռան փականը խափանվել է, աշխատակիցները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են ՔԿԱԳ-ի մուտքի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սմբատ Զորավարի փողոցի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 52 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Մայիսի 11-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել