26-ամյա Ս.Դ-ն մեղադրվում է «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունում հեռուստացույցների էկրանները, ապակին ջարդելու և հայհոյանքներ տալու համար. Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության`Ս.Դ-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և հիշելով, որ «Վիվառո» բուքմեյքերական կետերում նախկինում խոշոր գումարներ է պատվել, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ մուտք է գործել Շինարարերի 16/2 հասցեում <<Վիվառո>> բուքմեյքերական ընկերության մասնաճյուղ, մասնաճյուղի հաճախորդների և աշխատակցի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` տվել է հայհոյանքներ:
Նա ձեռքերով հարվածել և կոտրել է ընկերության պատին ամրացված 2 հատ «Սամսունգ» և մեկ «Հիսնես» տեսակի պլազմային հեռուստացույցների էկրանները, գրասենյակի դռան ապակին` ընկերությանը պատճառելով զգալի չափի` 301200 ՀՀ դրամի գույքային վնաս :
Նախկինում չդատված ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին: Գործը քննվում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: