«Էֆթանազիա» տերմինը, որը թարգմանաբար նշանակում է «թեթև մահ», առաջին անգամ գործածության մեջ է դրվել 17-րդ դարում անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի կողմից:
Նշված տերմինի ժամանակակից ձևակերպումը տրվել է 1980 թվականին, այն է` «գթասրտությունից մղված սպանություն»:
«Բժիշկ մահ» մականունով հայտնի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը «գթասրտությունից մղված» մահ է «պարգևել» ավելի քան 130 ԱՄՆ բնակչի:
«Էվթանազաիան օրենքով թույլատրվում է եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են` Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան: ՀՀ-ում էվթանազիան թույլատրող օրենք չկա, ավելին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էֆթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net