Հովարդ շրջանի ոստիկանությունից հայտնում են , որ դպրոցական ավտոբուսի վարորդը ձերբակալվել է՝ վատ ինքնազգացողություն ունենալով 44 աշակերտներով ավտովուսը վարելու և վթարի ենթարկելու համար: Ավտոբուսը նախ դուրս է եկել երթևեկելի գոտուց, այնուհետև հարվածել փոստարկղին և ջրատար խողովակին: Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:
Barstoolsports-ը գրում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանությունը ձերբակալել է վարորդին՝ 33-ամյա Սթեյսի Ջին ՄաքՔինիին: Նրան մի քանի մեղադրանք կառաջադրվի՝ այդ թվում նաև թմրանյութի պահպանման և անփույթ վարելու համար:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը