Մոսկվայում` Կուտուզովյան պողոտայում օգոստոսի 11-ին անհայտ անձինք ազգային հողի վրա մարմնական ծանր վնասվածքներ են հասցրել Հայաստանի քաղաքացի` 1980 թ. ծնված Վահրամ Խորենի Սանոսյանին:
«Երկրամաս» թերթի փոխանցմամբ` ներկայում Սանոսյանը Մոսկվայի թիվ 1 պոլիկլինիկայի վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում: Հարձակման ժամանակ նրա հետ են եղել 4 անչափահաս երեխաներ (1996 թ. ծնված, 1999 թ. ծնված., 2001 թ.ծնված եւ 2004 թ. ծնված): Իրավապահ մարմինները ոչ մի քայլ չի ձեռնարկում հարձակվողներին գտնելու ուղղությամբ: