Օգոստոսի 3-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները Սոֆիա-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1964 թ. ծնված Աշոտ Օհանյանին, որը 2000 թ. մարտի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1964 թ. ծնված Արմեն Հարությունյանին, որը 2010 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով“ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net