Քաղաքաշինության նորմերը խախտելու համար օրենքը սահմանում է պատասխանատվության տարբեր տեսակներ, օրինակ` տուգանք, լիցենզիայից զրկում: Այս մասին iravaban.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` հաճախ պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք պահանջում են օրենքով չնախատեսված տուգանքներ:
Համաձայն Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին ՀՀ օրենքի` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքը չի կարող լինել նվազագույն աշխատավարձի քսանապատիկից պակաս եւ չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափը: