Այս տվյալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 61 դեպքով: Այս մասին նշվում է ՀՀ դատախազության հանցավորության վերաբերյալ առաջին կիսամյակի հրապարակած վիճակագրական տվյալներում:
Զորակոչից խուսափելը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին:
Հիշեցնենք, որ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
Վերը նշված առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածով: