Օգոստոսի 12-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի 1-ին մուտքի 2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Մեկնած օպերատիվ խումբը շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել է 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Օգոստոսի 13-ին, ժամը 14.00-ին, ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը` պարանոցը մատներով սեղմելու հետևանքով: Օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն` տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net