Օգոստոսի 12-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աբովյան փողոցի ակումբներից մեկի հետնամասից ձայներ են լսել և մոտենալով` տեսել են վիճաբանող երիտասարդների, որոնցից մեկն իր ձեռքին եղած դանակը նետել է գետնին:
Հիշյալ վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ն, իսկ 1992 թ. ծնված Հայկ Լ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Հետաքննությամբ պարզվել է, որ Էդգար Ս.-ն նշված վայրում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է Հայկ Լ.-ին և Հարություն Թ.-ին ու պատճառել վնասվածքներ: Դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն` տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net