Պրակտիկայի վայր` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոն, ք.Երևան
Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների (բակալավրիատի 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրս) համար բացառիկ հնարավորություն է ընձեռնվում անվճար հիմունքներով անցնել եռամսյա պրակտիկա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնում:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ և հմտություններ, մասնակցել Հակակոռուպցիոն կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, մասնագետների հսկողության ներքո՝ շահառուներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կազմել իրավական բնույթի փաստաթղթեր, մասնակցել մասնագետների վարույթում գտնվող գործերի քննության ընթացքին, ներկայացնել Հակակոռուպցիոն կենտրոնը տարբեր միջոցառումների ընթացքում, ունկդնել դասախոսություններ բարեխղճության և կոռուպցիայի վերաբերյալ:
Պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի հավաստագիր:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ), ուսանողական տոմսի և դիպլոմի պատճեները` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի սեպտեմբերի 18-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ»:
Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձ՝ Մարատ Ատովմյան։
Ուսանողների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: