Պրակտիկայի վայր` www.iravaban.net լրատվական կայք, ք.Երևան
Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում լրագրողների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:
Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան իրավական թեմաների լուսաբանման մեջ, կայցելեն դատարաններ` կծանոթանան հասարակական հնչեղություն ունեցող գործերին ու պրոֆեսիոնալ կերպով կլուսաբանեն դրանց ընթացքը, կանցկացնեն հարցազրույցներ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, փաստաբանների հետ, կստանան լիարժեք տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հետագայում իրավական լրագրության ոլորտում աշխատելու համար: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին, մասնավորապես` Իրավաբան TV նախագծի աշխատանքներին, այսպիսով նրանք նաև կհմտանան հեռուստալրագրության ասպարեզում:
Այսպիսով` պրակտիկայի ավարտին լրագրողները`
1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
3. կլուսաբանեն դատական գործեր,
4. կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական հեռուստալրագրության ասպարեզում:
Պրակտիկայի կազմակերպման մասին`
Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի):
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015թ. հունիսի 5-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՊՐԱԿՏԻԿԱ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոտակտային անձ՝ Գևորգ Թոսունյան։
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր:
Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:
Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ: