Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
Վերը նշված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net