Հասարակության մեջ հաճախ են առաջանում տարաբնույթ խնդիներ կապված ամուսնության հետ։ Չիմանալով թե ում հետ կարելի է ամուսնանալ և ում հետ ոչ ՝ քաղաքացիները բախվում են բազմաթիվ խնդիրների։
Մինչ օրս հայաստանյան գյուղերում հաճախ են պատահում ամուսնություններ ազգականների միջև, որը հետագայում աղետալի հետևանքներ է ունենում նրանց հետնորդների համար։
Ստորև ներկայացվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածը, որը սահմանում է ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները՝ համաձայն որոնց, արգելվում է ամուսնություն կնքել այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ, մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև, որդեգրողների և որդեգրվածների միջև և այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ։
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից