Հարկադիր կատարողները դիտավորությամբ չեն կատարել դատական ակտի պահանջները

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում կատարողական վարույթով պահանջատեր Լալա Ս.-ն հայտնել է, որ դատարանի կողմից 2014 թվականի հունիսի 3-ին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ իրեն պատկանող բնակարանից պարտապան Գոհար Ս.-ին վտարելու վերաբերյալ, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ կատարողական թերթի պահանջները կատարելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին Իրավաբան ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել