1977 թ. ծնված Աննա Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, համագյուղացին՝ 1993 թ. ծնված Պերճ Թ.-ն, տանը վիճաբանել է իր և ամուսնու հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իր գլխին ու թիկունքին, ինչը տեսնելով իր ամուսինը` 1965 թ. ծնվածԱլեքսանՄ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Պերճ Թ.-ի թիկունքին և պատճառել մարմնական վնասվածք: Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին Իրավաբան.net –ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: