Մայրը անդամալույծ որդուն թողել է անտառում և գնացել ընկերոջը տեսության

The New York Daily News-ը գրում  է, որ Ֆիլադելֆիայում մայրը անդամալույծ որդուն թողել է այգիներից մեկի ծառաշատ տարածքում և գնացել ընկերոջ հետ հանդիպման: Անցորդներից մեկը պատահաբար նկատել է 21-ամյա տղային, ով պառկած է եղել հաշմանդամի անվասայլակի կողքին, իսկ ձեռքերում եղել է Աստավածաշունչ:

Այժմ տղան բուժում է ստանում Ֆիլադելֆիայի հիվանդանոցներից մեկում մեջքի շրջանում ունեցած վնասվածքի և ջրազրկման համար:

Տղայի մորը` 41-ամյա Նիյա Փարլերին, մեղադրանք կառաջադրվի երկուշաբթի օրը որդուն մենակ թողնելու և հեռանալու համար: Ոստիկանության հաղորդմամբ` կինը դեռ գտնվում է ընկերոջ մոտ` Մարիլենդում:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել