Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` ապրիլի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74 մլն 947 հազար 387 դոլար՝ 474,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,429,978 ԱՄՆ դոլար 476,25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 4 մլն 300 հազար ԱՄՆ դոլար՝ 476,91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 476,74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 372 հազար 205 EUR՝ 510,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 մլն 431 հազար 718 EUR՝ 516,35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 632 մլն 551 հազար 723 ռուբլի՝ 8.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 339 մլն 905 հազար 498 ՌԴ ռուբլի՝ 8.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 42.3 մլն ԱՄՆ դոլար: