Խոր ցավով հայտնում ենք, որ 2012 թվականի օգոստոսի 10-ին իր աշխատասենյակում 61 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Նշանի Մաթեւոսյանը:
Մ.Մաթեւոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որը գերազանցությամբ ավարտել է 1977թ.:
Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ-ստաժյոր:
1979- 1987թթ. – Սևանի միջշրջանային դատախազության քննիչ,
1987-1988թթ. – Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ,
1988-1991թթ. – Սիսիանի շրջանի դատախազ,
1991-1992թթ. – ՀՀ դատախազության բաժնի դատախազ,
1992-1999թթ. – ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ,
1999-2001թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2001-2002թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2002-2004թթ. – ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ,
2004-2007թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաև մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ,
ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 2007թ. դեկտեմբերից առ այսօր – ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում Մ.Մաթեւոսյանը բազմիցս խրախուսվել է տարբեր պարգեւներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ցավակցում են Մարսել Մաթեւոսյանի ընտանիքին եւ մերձավորներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ՝ հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական վեբ կայքը: