Երևանում շատերն են ընտանի կենդանիներ պահում, այդ թվում շներ և կատուներ: Բայց արդյոք նրանք գիտեն կենդանիներ պահելու կանոնները, թե ոչ, ինչպես նաև արդյոք գիտե՞ն, որ այդ կանոները խախտելու համար նախատեսված են տուգանքներ: Եթե չգիտեն, տեղեկացնենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ քաղաքներում և այլ բնակավայրերում շներ ու կատուներ պահելու կանոնները խախտելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Նույն խախտումները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին`առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net