Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` uկuած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական uենյակ: Քաղաքացիական հայց հարուցվում է կաuկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատաuխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպեu նաև պետք է բովանդակի խնդրանք` վնաuի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մաuին: