Ռուսաստանի Դաշնության Աստրախանի շրջանային կառավարության աշխատակիցներին տրամադրվել են կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ձեռնարկներ՝ ինչպես չվերցնել կաշառք թեմայով: Ձեռարկի գլխավոր թեզերն են.
1. Եթե ձեզ առաջարկել են ծրարով փող, ապա առանց վարանելու վերցրեք այն,
2. Վերցնելուց հետո անմիջապես դիմում ներկայացրեք ոստիկանություն….
Սակայն շրջանի բնակչությունը մտավախություն ունի, որ կառավարության աշխատակիցները կհիշեն ձեռնարկի գլխավոր թեզերի միայն առաջին կետը` հայտնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net