«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը կարգավորում է կենսաթոշակի տեսակի փոխման հետ կապված հարցերը:
Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է արիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող: Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը կենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ: Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net