Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովին կից մտավոր սեփականության ենթահանձնախմբում օրերս քննարկվել է մտավոր սեփականության ոլորտում համաձայնեցումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ապրանքային նշաններին վերաբերող պայմանագրեր, ԵԱՏՄ տարածքում ապրանքների ծագման վայրերի անվանումներ, հեղինակային և հարակից իրավունքներին հավաքական հիմքի վերաբերյալ կառավարման և այլ հարցեր:
Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժոցովի մամուլի ծառայությունը: Հիմնական փաստաթղթերն են` մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության հարցում գործողությունների համակարգման պայմանագիրը և 2010 թվականի մայիսի 21 -ին Մաքսային միության անդամ երկրների մտավոր սեփականությունների միասնական մաքսային ռեեստրի մասին համաձայնագրում լրացումներ նախատեսող արձանագրությունը:
Քննարկվել է միության ապրանքային նշանների գրանցման առավել արդյունավետ մեխանիզմի մշակման նպատակով 2016 –ին գիտական հետազոտություն անցկացնելու անհրաժեշտությունը: