Հնդկաստանում 300 մարդ է ձերբակալվել դպրոցական քննություններին արտագրությամբ զբաղվելու համար: Ձերբակալությունները տեղի են ունեցել Բիհար նահանգում, երբ հայտնի է դարձել տեղի դպրոցներում զանգվածային արտագրությունների մասին: Այս մասին մեզ է տեղեկացնում Interfax-ը:
Նախօրեին այդ արտագրությունների լուսանկարները լայն տարածում էին գտել սոցցանցերում: Դրանցում կարելի էր տեսնել, թե քննություն տվողների հարազատները ինչպես են բառի բուն իմաստով մագլցում դպրոցի պատերը: Հայտնի է դարձել, որ դպրոցի մոտ հերթապահող շատ ոստիկաններ կաշառքներ են ստացել և աչք փակել տեղի ունեցողի վրա:
Սկանդալից հետո 750 դպրոցական էլ դուրս էր մնացել դպրոցներից, քննությունները հետաձգվել էին:
Բիհար նահանգում տարեկան 1,4 մլն մարդ է քննություններ հանձնում: