Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի փետրվարին կազմել է 174 450 դրամ, որը 11%-ով բարձր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ ներկայացված տվյալների՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 156 498 դրամ՝ 14%-ով ավելի բարձր, քան 2014 թվականի փետրվարին։
Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 7.4%-ով և կազմել 200 273 դրամ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական գները 1 տարվա կտրվածքով աճել են 5.4%-ով։