Բարգավաճ Հայաստանի» Ապարանի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը ծիծաղելի է համարում համայնքների խոշորացման ծրագիրը, իսկ դրան նպատակաուղղվելիք գումարների ծախսումն էլ համարում է գումարների անիմաստ վատնում:
«Նման խոշորացման ձևն ինձ համար անընդունելի է, ու ո՛չ միայն ինձ համար, բոլոր գյուղացիներն էլ դա են ասում: Եվ ես չեմ կարծում, որ այսօր կարելի է նման բաների վրա գումար ծախսել … եթե հանրաքվե է լինում, փող է ծախսվում, որի արդյունքները իրավաբանական ուժ չունեն, իմաստը ո՞րն է: Թող մի պանիր սարքող սարք բերեն գյուղ, կաթ մթերող մի սարքավորում »,-ասել է Լյովա Խաչատրյանը:
Լյովա Խաչատրյանը նկատեց.«Չեմ կարծում, որ որևէ համայնքի բնակիչ կհամաձայնի միանալ որևէ այլ համայնքի»: