Հարուցվել է քրեական գործ` Վանաձորում երկու անձի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում ծակող-կտրող գործիքով երկու անձի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում։
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել