Ավտոմեքենաները բախվել են, ապա դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1965թ.) և «Մերսեդես» մակնիշի 11VV115 պ/հ (վարորդ Ռ. Բ. ծնվ.1962թ.) ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Նորագավիթի ՃՈ հենակետի ցանկապատած տարածքում: 
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա.Մ.-ը և «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ը (ծնվ.1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ տուժածներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրել: 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ.Բ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժ.23:08-ին հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել