ՀՀ կառավարությունը սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա 01։00-ը, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01։00-ն` ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին` նաև քաղաքացիների կողմից։