Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` դադարեցնելով դատավորի լիազորությունները

Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագրով դադարեցրեց իրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները: Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվա-կանի մարտի 12-ի ԱԽ-8-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը`  որոշում  եմ.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից համարել դադարած»,- ասված է ՀՀ նախագահի որոշում մեջ:

Ստորև ներկայացնում ենք Մարտին Սարոյանի կենսագրությունը.

Saroyan (1)Ծնվել է 1950 թվականին Ախուրյանի շրջանի Առափի գյուղմ։ 

1981 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 

1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Սպանդարյանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։ 

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյանի շրջանային ժողդատարանի դատավոր։ 

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Անիի ժողդատարանում՝ որպես դատավոր։ 

1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել