Նոր անդամ արդարադատության խորհրդում

ՀՀ վարչական դատարանի դատավոր, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Կարինե Բաղդասարյանի՝ որպես Արդարադատության խորհրդի անդամ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը մարտի 5-ին ընտրել է ՀՀ արդարադատության խորհրդի դատավոր անդամ:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից:

Քվեարկության արդյունքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը որոշել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին ընտրել ՀՀ արդարադատության խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովն ընտրում է Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել