Ինչո՞ւ Արշակունյաց պողոտայի վրա չեն տեղադրվել երկու արագաչափերը

Ճանապարահային ոստիկանությունից մինչ այս հաղորդել են, որ երեկվանից՝ մարտի 16-ից, կգործարկվեն նոր արագաչ սարքեր: Ըստ հաղորդագրության դրանցից երկուսը պետք է տեղադրված լինեին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3 հասցեի հարևանությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Առ այսօր արագաչափերը նշյալ տարածքում տեղադրված չեն: «Security dream» ՍՊԸ-ից, որը զբաղվում է սարքերի տեղադրմամբ, տեղեկություն ստանալ չհաջողվեց, հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ Ճանպարհային ոստիկանությունից պարզաբանեցին, որ արագաչափ սարքերը չեն տեղադրվել եղանակային պատճառներով: ՃՈ-ից Իրավաբան.net-ին վստահեցրին, որ աշխատանքները կավարտվեն վաղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել