ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիաի ԱԳՆ պետքարտուղարի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը: Նրանք կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երեւանում` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացումը` կարեւորելով Լատվիայի ԵՄ խորհրդի նախագահության շրջանակներում Արեւելյան գագաթաժողովի անցկացումը մայիսի 21-22ը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել