Մի գնեք անմոռուկներ, դրանք անվճար կբաժանվեն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ 100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։

Նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի կենտրոնի կամավորներինն է։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարեւորում է արհեստների, նոր մասնագիտությունների ուսուցանումը երիտասարդների շրջանում՝ պարբերաբար կազմակերպելով անվճար դասընթացներ հատկապես անապահով ընտանիքների երիտասարդների համար:

ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նկատում է, որ փորձը ցույց է տվել, որ նման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Անցյալ տարի կենտրոնն իրականացրեց պլաստիկ կավի անվճար դասընթաց, որի ընթացքում մասնակիցները սովորեցին պատրաստել տարբեր տեսակի զարդեր եւ հուշանվերներ:

Դասընթացի մասնակիցներն իրենց աշխատանքները բազմիցս ներկայացրել են տարբեր ցուցահանդեսների ժամանակ: Ընդ որում, դասընթացների մասնակիցները դասընթացներից հետո էլ օգնում են եւ աջակցում կենտրոնի աշխատանքներին՝ կիրառելով ստացած նոր հմտությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել