Ալաբամա նահանգում (ԱՄՆ) բնակվող զույգը մեղադրվում է սպանության մեջ: Ոստիկանության փոխանցմամբ Սինդի Ռիսը և Դեյվիդ Բրաունը սպանել են Սինդիի ամուսնուն, որպեսզի կարողանան միասին լինել։
Huffington post-ի տեղեկացմամբ, փետրվարի 18-ին, 40-ամյա Մայքլ Ըրլ Ռիսը, Ալաբամայում գտնվող իր տանը մահացել է հրազենից ստացված վերքից: Նրա 40-ամյա կինը՝ Սինդի Ռիսը, զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել, որ անհայտ անձինք իրենց տուն են ներխուժել: Չնայած տան խառնաշփոթ իրավիճակին, քննիչները ներխուժման ոչ մի հետք չգտան, ինչը կասկածի տեղիք էր տալիս:
Սկզբում, ոստիկանները սպանության մեջ կասկածում էին 36-ամյա Դեյվիդ Բրաունին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Դեյվիդ Բրաունը և Սինդի Ռիսը սիրային կապի մեջ են: Ոստիկանության փոխանցմամբ, նրանք սպանել են Դեյվիդ Բրաունին միասին լինելու համար:
Այժմ զույգը գտնվում է Ջեֆֆերսոն շրջանի (ԱՄՆ) բանտում: