Ավետիսյանների սպանության գործով քննչական նոր գործողություններ կատարելու միջնորդությունը բավարարվել է

Ավետիսյանների սպանության գործով քննչական նոր գործողություններ կատարելու միջնորդությունը բավարարվել է:

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն անձամբ է այցելել Գյումրի և ուսումնասիրել դեպքի վայրը, դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպեսև բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ էլ հայտնաբարվել է սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնել է Երեմ Սարգսյանը:

Ամփոփելով իր այդ ուսումնասիրությունների արդյունքները, փետրվարի 26-ին նախաքննական մարմին նոր միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և բացահայտման նպատակով կատարեն մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

«Այժմ կատարվում է համապատսխան գործողություններ, գործի մի մասը պարզ է, իսկ մյուս մասը դեռ ընթացքի մեջ: Իսկ արդյունքների ամփոփումը կհետաձգվին».- հայտնեց Երեմ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել