Ավտոբուսի բաց դռնից վայր է ընկել եւ մահացել

Օգոստոսի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Գրիշա Մարտիրոսյանը վարելով իրեն ամրացված «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին՝ Արշալույս գյուղի հատվածում, չնախատեսված տեղից ձախ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1967 թ. ծնված Մարինե Միրաբյանը, վայր է ընկել ավտոբուսի բաց դռնից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ Գ. Մարտիրոսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 10.00-ին, Գ. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել