Շատ երիտասարդներ, օգտվելով պատահական սեռական կապերից և չպահպանելով տարրական անվտանգության կանոնները, վարակվում են սեռավարակիչ տարբեր, այդ թվում վեներական հիվանդություններով:
Շատերին է հետաքրքրում պատժվու՞մ է արդյոք վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից:
Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի բժշկական զննումից այն անձանց խուսափելը, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան այն մասին, որ նրանք տառապում են վեներական հիվանդությամբ, կամ բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողների հետ և ունեն պրոֆիլակտիկ բուժման կարիք և շարունակում են խուսափել առողջապահության հիմնարկի կողմից արված նախազգուշացումից հետո`առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:
Նույն օրենսգրքի համաձայն վեներական հիվանդությամբ տառաապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ առաջացնող շփման մեջ գտնված անձանց թաքցնելը`առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net