«Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու համար: Ուստի 2012 թ. օգոստոսի 8-ին քրեական գործից վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է, որի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու նպատակով: Այս մասին iravaban.net-ը տեղեկացավ ոստիկանության պաշտոնական կայքից:
Նկատի ունենալով, որ գործով տվյալներ են ստացվել այն մասին, որ կատարված հանցագործությանը, բացի հիշատակված մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք, վերջիններիս պարզելու ուղղությամբ շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ և ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: