Չինաստանում երեխաներին վաճառում են «օնլայն»

Չինաստանում զարգացող անօրինական շուկայում երեխաները բացեիբաց վաճառվում են «օնլայն»` ինտերնետի միջոցով։ Ոստիկանության գնահատումներով` մոտավորապես 20 000 երեխա առևանգվում է ամեն տարի, ինչը կործանարար ազդեցություն է ունենում առանձնացված երեխաների և ծնողների վրա։

2007 թվականի փետրվարին Սիաո Չաոխուանի 5-ամյա որդին` Սիաոսունը, անհետացել է: Երեխան երեկոյան ժամին հորից գումար էր վերցրել` մոտակա խանութից սիրելի քաղցր կաթը գնելու համար: Մինչ օրս հայրը փնտրում է որդուն` ամբողջ Չինաստանով մեկ շրջագայելով, սակայն մինչ օրս փնտրտուքներն անարդյունք են:

Հազարավոր չինացի ծնողներ Սիաոի բախտին էն արժանանում ամեն տարի: Չինաստանի կառավարությունը թվեր չի հրապարակում, սակայն, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատումների՝ 20 000 երեխա առևանգվում է ամեն տարի, այսինքն` 400 երեխա ամեն շաբաթ:

Մի տղա երեխան կարող է վաճառվել մինչև $16,000, իսկ աղջիկ երեխան՝ կրկնակի գնով: Առևանգումից հետո երեխաները, սովորաբար, վաճառվում են որդեգրման համար, բայց ոմանց ստիպում են աշխատել որպես մուրացկաններ: Առևանգված երեխաների մեծամասնությունը ընդմիշտ անհետանում է:

Երեխաների թրաֆիքինգը Չինաստանում առաջին անգամ ստացել է լայն հրապարակայնություն 12 տարի առաջ, երբ ոստիկանության աշխատողները հայտնաբերեցին 28 երեխա ավտոբուսում: Երեխաները եղել էին թմրադեղերի ազդեցության տակ և պահված էին պլաստիկ տոպրակներում: Թրաֆիքինգի ղեկավարը մահապատժի դատապարտվեց:

Վերջերս երեխաների թրաֆիքինգը հիմնականում կատարվում է ինտերնետի միջոցով: Առցանց ֆորումներում և կայքերում առաջարկում են «ոչ պաշտոնական որդեգրություն»: 1094 հոգի ձերբակալվել է, 382 երեխա փրկվել: Բայց դեռ կան ահավոր նշաններ` ինտերնետում երեխաների շուկայի գոյության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել