Հիթային երգը գողանալու համար Ֆարել Ուիլյամսը տուգանվել է

Երաժշտության ոլորտում հայտնի մենեջերներից մեկի կարծիքով,  Ֆարել Ուիլյամսի և Ռոբին Թիքի հեղինակած Blurred Lines (Խամրած գծեր) երգի դատական գործով բացահայտում է երաժշտական աշխարհի «կեղտոտ» գաղտնիքը. երգահանները ստիպված են կիսել իրենց համբավը այն մարդկանց հետ, ովքեր երգեր չեն գրում. Այս մասին գրում է The Guardian-ը:

Երգիչ Մարվին Գեյի երեխաները դատի էին տվել Blurred lines հիթի հեղինակներ Ֆարել Ուիլյամսին և Ռոբին Թիքին` պարզաբանելով, որ նրանք կրկնօրինակել են իրենց հոր երգը: Երեքշաբթի օրը կայացած դատավարության ժամանակ Ֆարել Ուիլյամսը և Ռոբին Թիքը տուգանվել են և պարտավորվում են Մարվին Գեյի երեխաներին վճարել 7.4 միլիոն դոլար:

Blurred lines-ի ֆիասկոյի հետևանքով ամենաշատը տուժել է Ռոբին Թիքը, քանի որ նա դժվար թե երբևիցէ կարողանա այնքան շատ եկամուտ ունենալ, որքան ստացել էր երգի շահույթից: Իսկ Ֆարել Ուիլյամսը, հավանաբար, կվերականգնի կորուստը մի քանի ամսվա ընթացքում:

Ի դեպ, վերջինս հայտարարել էր, որ երաժշտական աշխարհում արդեն սովորական երևույթ է, երբ երգի ռեկորդային վաճառքից ցանկանում են օգտվել բոլոր նրանք, ովքեր կապ չունեն դրա ստեղծման հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել