Վեսթ Միդլանդի ոստիկանությունը ձերբակալել է 13-ամյա տղային Ուաթֆորդ ֆուտբոլային ակումբի երկրպագուի վրա հարձակում գործելու կասկածանքով: Հարձակումից տուժած երկրպագուի վիճակը ծայրահեղ ծանր է, տեղեկանում ենք Telegraph-ից:
Տղան երկրորդն է, ում ձերբակալել են շաբաթ օրը 44-ամյա Նիք Քրուիսի վրա հարձակման գործը հետաքննող խուզարկուները: Ուաթֆորդ 2-2 Վուլվս ոչ ոքի խաղից հետո 2 երեխաների հայր Քրուիսին փողոցում գցել են և հարվածել գլխին: Վուլվսի երկրպագուների կողմից՝ Քրուիսին օգնելու համար բացված ֆոնդում, արդեն ավելի քան 37.000 դոլարի չափով գումար է հավաքվել:Վերջին ձերբակալությունից հետո ոստիկանությունը կոչ է արել հարձակման մյուս մասնակիցներին «ճիշտ վարվել» և ինքնակամ ներկայանալ:
Ուեսթ Միդլանդի ոստիկանության հետախույզ Թոնի Նեյլորը ասել է, որ գոհ է հետաքննության ընթացքից: Ըստ նրա այս ձերբակալությամբ հետաքննությունը ոչ թե ավարտվում է, այլ նոր է թափ ստանում:
Լուսանկարը՝ աղբյուրի