Մարդիկ ամեն րոպե գործարքներ են կնքում, սակայն չգիտեն, թե որ դեպքում պետք է այն կնքել գրավոր, որ դեպքում` բանավոր:
«Գրավոր կնքվում են իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները, քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները: Բնականաբար գրավոր են կնքվում նաև նոտարական վավերացում պահանջող բոլոր գործարքները»,- iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Եթե գրավոր ձև պահանջող գործարքը բանավոր է կնքվել, ապա կողմերը չեն կարող գործարքը վկայակոչել, չեն կարող վկաներ բերել, սակայն կարող են գրավոր և այլ ապացույցներ ներկայացնել գործարքի կայացման և պայմանների մասին:
Այս հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ և 298-րդ հոդվածներով: