Այսօր` օգոստոսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Iravaban.net-ն այսօր տեղեացրել էր, որ Հայաստանի տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այս նորմատիվ ակտը սահմանված է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով: