«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նշված են այն գույքերը, որոնց վրա դատական ակտի հարկադիր կատարման շրջանակներում չի կարելի բռնագանձում տարածել: Դրանք են`
- գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաները, հագուստեղենը, կոշկեղենը, սպիտակեղենը, անկողնային և մանկական պարագաները, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք,
- մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ձեռնարկներն ու գրքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք,
- 2 միավոր ընտանի կենդանիները, 10 միավոր ընտանի թռչունները, անասնակերը, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է,
- մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում,
- հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները: