Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին չունենալն առաջացնում է նախազգուշացում: Այս մասին iravaban.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
«Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առևտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելն առաջացնում է տուգանքի նշանակում 50.000 դրամի չափով»,- ասում իրավաբանը:
Նրա փոխանցմամբ` դեղատներում և դեղատնային կրպակներում ոչ մասնագետի կողմից այնպիսի աշխատանքներ կատարելը, որը պետք է կատարվի միայն համապատասխան մասնագետի կողմից ևս առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` 30.000 դրամի չափով, իսկ գործատուի նկատմամբ` 50.000 դրամի չափով: