Ինչքա՞ն կտուգանվեն հետիոտները լուսացույցի ազդանշանին չենթարկվելու համար

Ներկայումս հաճախ նկատում ենք, որ հետիոտները չեն ենթարկվում  ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին, մասնավորապես փողոցը հատում են լուսացույցի կարմիր ազդանշանի ժամանակ: Տվյալ պարագայում նախատեսված է տուգանք: Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով»: Այսինքն ստորև ներկայացվող լուսանկարներում խախտում անող քաղաքացիները պետք է տուգանվեն 3 հազար ՀՀ դրամով:

Թեև տվյալ դեպքերում խնդիր է առաջանում իրավախախտման արձանագրման տեսանկյունից, ըստ էության՝ նշյալ իրավախախտումը արձանագրելու համար պետք է Ճանապարհային ոստիկանը կազմի վարչական ակտ, ինչը մեր իրականությունում գրեթե չի իրականացվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել