Պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկի չափով:
Ընդ որում` տուգանքների համար սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձը 1.000 դրամն է, այսինքն` սահմանված տուգանքը սիմվոլիկ բնույթի է: